Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն, որը բարձր ջերմություն ուներ եւ հազում էր, հիվանդանոց են տեղափոխել:
Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 24-ը՝ տուժել Ինդոնեզիայի խտաբնակ Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետեւանքով:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է տնային կալանքից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման հարցը կապակցել թուրքական Halkbank բանկի նկատմամբ հետաքննության դադարեցման հետ:
Օգոստոսի 20-ին՝ ժամը 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին նոր տվյալներ են հայտնի:
Բրյուսելի ոստիկանությունը ձերբակալել է Femen շարժման երկու ակտիվիստուհիների. նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել Գրանդ պլաս հրապարակում փռված ծաղկագորգի վրա:
Հունաստանը հաջողությամբ է ավարտել արտաքին մակրոֆինանսական օգնության երրորդ ծրագիրը եւ դուրս է եկել օտարերկրյա վարկատուների արտաքին կառավարումից, որի ներքո էր գտնվում 2010 թվականից:
Միջուկային գործարք կնքելու Թեհրանի որոշումը կարող էր սխալ լինել, քանի որ ԱՄՆ-ն այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիվանդագին կախվածություն ունի:
Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, տուժածներ չկան:
Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձեւաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը մեծ չափով կապվում է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի անվան հետ։
Նիկոլյա Հայոսի խոսքով՝ նախորդ իշխանությունների վարած բանակցությունների վերաբերյալ վարչապետի պնդումը փոքր-ինչ անհասկանալի է, քանի որ նախորդ իշխանությունները այնուամենայնիվ հողեր և դիրքեր չեն զիջել կարգավորման գործընթացում: «Պնդումը, որ տարածքներ զիջելու պատրաստ են եղել նախորդ իշխանությունները, ճիշտ է, բայց դա փաստաթղթերում կա, լինելու է նաև այն փաստաթղթում, որը կբանակցի նոր իշխանությունը»:
Վերջին օրերին Լիբանանից շուրջ 140 փախստական է վերադարձել Սիրիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի »-ն՝ վկայակոչելով Փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնի տեղեկագիրը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը մեղադրում է նախագահ Թրամփին իրեն լռեցնելու փորձերի մեջ, երբ ինքը հայտարարում է, որ կապ է եղել Թրամփի ընտրարշավի թիմի ու Մոսկվայի միջեւ:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը երկրում խորացող ֆինանսա- տնտեսական խնդիրների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Իրաքյան Քուրդիստանում «Աշխարհի մահմեդական գիտնականների միության» ներկայացուցիչ և մահմեդական հոգևորական Ահմեդ Փենջևենին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմ է սկսել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր գլխավորած երկիրը հանդիսանում է ժողովրդավարական պետություն և այնտեղ դիկտատուրա հնարավոր չէ: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է նոր կառավարության նշանակման շրջանակներում:
«Մենք հասանք նրան, որ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել»։
Միացյալ Նահանգների հատուկ դատախազ, վերջին նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող Ռոբերտ Մյուլերն առաջարկել է մինչև 6-ամսյա ազատազրկման դատապարտել նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսին:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները Լվովում տեղի ունեցած հորդառատ անձրևից փրկել են 22 քաղաքացու: Քաղաքում շարունակվում են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ավստրիական Գրաց քաղաք, որտեղ մասնակցելու է երկրի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի հարսանեկան արարողությանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը:
Փրկարարները Ջենովայում կամրջի փլատակների տակ հայտնաբերել են ևս մեկ մարդու դի. այդպիսով՝ զոհերի թիվը հասել է 42-ի:
Թուրքիան տնտեսական ճնշումների պատճառով մտադիր չէ փոխել իր կուրսը:
Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:
Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 41-ի:
Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Լեհաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուս, որում եղել են ուկրաինացի զբոսաշրջիկներ. երեք մարդ զոհվել է, 51-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 17-ի առավոտյան Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն և Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա։