Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քուրբան բայրամի» (Զոհաբերության տոն) կապակցությամբ թուրք ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև օրակարգային խնդիրներին;
«Թալիբան» արմատական շարժման ղեկավար Հայբաթուլլա Ախունզադեն մերժել է երեք ամիս ժամկետով զինադադար հաստատելու վերաբերյալ Աֆղանստանի կառավարության առաջարկը:
Միացյալ Նահանգները խոչընդոտում է Սիրիայի այն շրջանների վերականգնմանը, որոնք վերահսկվում են Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության կողմից:
Միջազգային հակաահաբեչական կոալիցիայի կազմոմ գործող ԱՄՆ-ի զինծառայողները Իրաքում կմնան Բաղդադի իշխանությունների խնդրանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը Անկարաում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգության հետ կապված միջադեպը որակել է քաոս առաջացնելու փորձ:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը աշնանը Բարսելոնայում հանդիպում կունենա Կատալոնիայի ղեկավար Կիմ Տոռոյի հետ:
Օգոստոսի 20-ին Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերին հաջողվել է հասնել այն երեք ավտոբուսների 149 ուղեւորների ազատման, որոնց ավելի վաղ տիրացել էին «Թալիբան» արմատական շարժման զինյալները:
Թուրքիայի տնտեսության վրա հարձակում կատարածների նպատակը երկիրն ու նրա քաղաքացիներին ծնկի բերելն է:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ իր երկիրը բավարարված չէ եվրոպացիների՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված գործողություններից:
Total ֆրանսիական նավթընկերությունը պաշտոնապես «լքել» է Իրանը:
Թուրքիայի իշխանությունները օգոստոսի 20-ին հանել են երկրից գերմանացի լրագրողուհի Մեշալե Տոլուի մեկնման արգելքը, որին կասկածում են ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու մեջ:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդից իրենց շարժական հեռախոսի վրա ողջույն են ստացել բոլոր ուխտավորները, որոնք այս օրերին հաջ են կատարում Մեքքայի եւ Մեդինայի իսլամական սրբավայրերում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 20-ին ներկայացրել է երկրի ինը տարածաշրջաններից յոթի նոր նահանգապետներին:
Բարսելոնայում օգոստոսի 20-ին դանակով զինված մի տղամարդ ՝ սպանվել, որը փորձում էր ներխուժել քաղաքի Կոռնել դե Լիոբրեգատի շրջանի ոստիկանական վարչություն:
Թուրքիան եւ Կատարը արժույթների փոխանակման երկկողմ համաձայնագիր են ստորագրել Դոհայի կողմից Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի ներդրման նախագծի շրջանակներում:
11 ընտանիքներ, որոնք տարհանվել էին Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու գոտում գտնվող իրենց տներից, նոր բնակարաններ կստանան արդեն օգոստոսի 20-ին:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զինավարժանքներ են մեկնարկել հատուկ նշանակության ստորաբաժանումների (ՀՆՍ) ավելի քան 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 20-ին անցկացնում են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների՝ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին հանդիպումը:
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում առեւանգել են երեք ավտոբուսի ուղեւորների:
Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն, որը բարձր ջերմություն ուներ եւ հազում էր, հիվանդանոց են տեղափոխել:
Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 24-ը՝ տուժել Ինդոնեզիայի խտաբնակ Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետեւանքով:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է տնային կալանքից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման հարցը կապակցել թուրքական Halkbank բանկի նկատմամբ հետաքննության դադարեցման հետ:
Օգոստոսի 20-ին՝ ժամը 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին նոր տվյալներ են հայտնի:
Բրյուսելի ոստիկանությունը ձերբակալել է Femen շարժման երկու ակտիվիստուհիների. նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել Գրանդ պլաս հրապարակում փռված ծաղկագորգի վրա:
Հունաստանը հաջողությամբ է ավարտել արտաքին մակրոֆինանսական օգնության երրորդ ծրագիրը եւ դուրս է եկել օտարերկրյա վարկատուների արտաքին կառավարումից, որի ներքո էր գտնվում 2010 թվականից:
Միջուկային գործարք կնքելու Թեհրանի որոշումը կարող էր սխալ լինել, քանի որ ԱՄՆ-ն այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիվանդագին կախվածություն ունի:
Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, տուժածներ չկան:
Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձեւաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: