Բաժիններ՝

Սուեզի ջրանցքի արգելափակումը չի անդրադարձել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործողությունների վրա. Մայքլ Գիլդեյ

Սուեզի ջրանցքի վերջերս տեղի ունեցած արգելափակումը չի ազդել ԱՄՆ-ի ռամածովային ուժերի գործողությունների իրականացման վրա: Ապրիլի 5-ին լրագրողների ոչ մեծ խմբի համար կայացած ճեպազրույցում այդ հավաստիացմամբ հանդես է եկել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շտաբի պետ Մայքլ Գիլդեյը:

Նրա խոսքով «հանգուցային հանգամանք էր ներկայության պահպանումը (ԱՄՆ-ի զինված ուժերի) Եվրոպական (հրամանատարության) օպերատիվ պատասխանատվության գոտում (ԱՄՆ-ի զինված ուժերի) Կենտրոնական հրամանատարությանը կրիտիկական կարեւոր օժանդակություն ցույց տալու միաժամանակայա ունակությամբ հանդերձ, եթե ցամաքում դա պահանջվեր ուժերին»:

Այդ առանչությամբ Գիլդեյը հիշեցրել է, որ մինչեւ վերջերս Արեւելյան Միջերկրականում է գտնել ամերիկյան Dwight D. Eisenhower ատոմային ավիակիրը, որից կատարվել են «ՍԵՆՏԿՕՄ-ի», այսինքն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության «օժանդակման» թռիչքներ: Այնուհետեւ որոշում է ընդունվել տեղափոխել այդ ավիակիրը, եւ այժմ այն գործում է Կարմիր ծովում, ասել է ծովակալը:

Այսպիսով, նշել է նա, ռազմածովային ուժերն Արեւելյան Միջերկրականն օգտագործել են ԱՄՆ-ի զինված ուժերի թե՛ Եվրոպական եւ թե՛ Կենտրոնական հրամանատարության օժանդակման համար: Գիլդեյի տեսակետով՝ Սուեզի ջրանքում միջադեպը «ամենսուր կերպով ցույց տեց նեղ տեղերի խնդրահարույց լինելը», ինչպես նաեւ համաշխարհային առեւտրի երթուղիների բաց լինելու պահպանության կարեւորությունը: Բացի դրանից, արտակարգ պատահարը ցուցադրեց, թե «որքան կարեւոր է ռազմածովային ուժերի ներկայությունը բոլոր նեղ տեղերի մոտ», կարծում է ծովակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս