Բաժիններ՝

Սենատում դեմոկրատների մի մասը չի պաշտպանում Բայդենի ենթակառուցվածքային պլանը

Դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը նախազգուշացրել է, որ ինքը եւ ԱՄՆ-ի Սենատում իր մի քանի գործընկերներ հավանություն չեն տա նախագահ Ջո Բայդենի կողմից առաջարկված ենթակառուցվածքի զարգացման պլանին մինչեւ 28 տոկոս կորպորատիվ հարկի բարձրացման հետ չհամաձայնվելու պատճառով:

«Այն տեսքով, որում օրինագիծը գոյություն ունի այսօր, պետք է փոխվի»,-հայտարարել է Մանչինը West Virginia MetroNews-ին տված հարցազրույցում:

Մանչինը նշել է, որ հանդես է գալիս կորպորատիվ հարկի 21 տոկոս ընթացիկ դրույքաչափից մինչեւ 28 տոկոս բարձրացման դեմ: Սենատորը «արդարացի» է համարում 25 տոկոս դրույքաչափը: Նրա խոսքով՝ նման դիրքորոշմանը հավանություն են տալիս եւս 6-7 դեմոկրատ սենատորներ:

Մանչինի աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի Բայդենի ենթակառուցվածքային պլանի համար, քանի որ Կոնգրեսում հանրապետականները, հավանաբար, չեն պաշտպանի նախագահի առաջարկությունը, որովհետեւ հանդես են գալիս հարկերի զգալի բարձրացման դեմ:

Իր հերթին Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Սենատով ենթակառուցվածքային պլանն անցկացնելու համար դեմոկրատները կարող են օգտագործել «հաշտեցման» ընթացակարգը, ինչը թույլ կտա հաղթահարել հանրապետականների կողմից պլանի արգելափակումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930