Դեկտեմբերի 28-ին Դամասկոսում վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը, որի աշխատանքն ընդհատվել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո:
Ղրիմում ավարտվել են արգելափակոցի տեղադրման աշխատանքները ռուս-ուկրաինական սահմանում:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցն Իրաք՝ այն անհարգալից որակելով երկրի ինքնիշխանության նկատմամբ:
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով:
112 տարեկան հասակում դեկտեմբերի 27-ին մահացել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց վետերանը եւ երկրի ամենածեր բնակիչը՝ Ռիչարդ Օվերտոնը:
Արգենտինայի ոստիկանությունը դեկտեմբերի 28-ին 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Infobae հրատարակությունը:
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը վերաբաշխումներ է կատարել կառավարությունում:
Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատները հերթական անգամ չեն քվեարկել երկրի բյուջեի շուրջ, ինչում կարելի համոզվել օրենսդիր մարմնի կայքում նիստի հեռարձակումից:
Նա արձանագրեց, որ այս տեղեկություններն ազդանշան են այն բանի, որ սահմանին ու շփման գծում զգոնությունը թուլացնել չի կարելի, քանի որ ռազմատենչ հռետորաբանությունը թուլացել է, բայց հակամարտության գոտում փաստացի իրավիճակ չի փոխվել։
«Եթե կարևոր չլիներ, թե այդ կառույցում ով է գլխավոր քարտուղարը, տարիներ շարունակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները չէին պայքարի այդ պաշտոնի համար և իրենց կողմը չէին քաշի։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես շատ լավ գիտակցում է…»:
Փարիզի քաղաքապետարանը հաստատել է Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումների կազմակերպման պլանները՝ չնայած դեկտեմբերի 31-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի նոր ակցիաների անցկացման՝ Համացանցում հնչած կոչերին:
Անհայտ անձինք Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ 21-րդ թաղամասում, հարձակվել են եկեղեցու վրա, ինչի հետևանքով կան տուժածներ:
Ռուսաստանի տուր օպերատորների միության նախագահ Մայա Լոմիձեն հայտարարել է, որ 2018թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ամենից շատ պահանջված հանգստի ուղղությունը Թուրքիան է:
Պակիստանի իշխանությունները երկրի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին, որը կասկածվում է փողերի լվացմանը մեղսակից լինելու մեջ, ներառել են այն անձանց ցուցակում, որոնց արգելված Է մեկնել երկրից:
Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչ Եվգենի Մարչուկը հայտնել է Դոնբասում մարտական գործողությունների գոտում դեկտեմբերի 29-ի 00:01-ից հրադադարի ռեժիմ հայտարարելու ձեռք բերված պայմանավորվածության մասին։
Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ է արել՝ վերսկսել մի շարք դաշնային կառույցների աշխատանքը, որոնք փակվել են բյուջետային ճգնաժամի («շաթդաուն») պատճառով:
Սիրիայում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը, որը 2012 թվականին դադարեցրել էր աշխատանքը երկրում սկսված ճգնաժամի պատճառով, վերսկսել է աշխատանքը Դամասկոսում:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն անհրաժեշտ է համարում Եվրոպայում ապաստանի տրամադրման միասնական համակարգի ստեղծումը:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը dpa գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտնել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև քննարկումները տեղի կունենան Մոսկվայում:
Դեկտեմբերի 27-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բաղդադի հատուկ հսկվող «կանաչ գոտում»՝ Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում:
Թուրքիայի նախագահականը կրկին մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել:
Առնվազն 35 դպրոցական է տուժել դեկտեմբերի 27-ին Հնդկաստանի Հիմաչել Փրադեշ հյուսիսային նահանգում տեղի ունեցած վթարից, որտեղ շրջվել է դպրոցական ավտոբուսը:
Պայթուցիկ սարք է գործել Աթենքի կենտրոնի Կոլոնակիի շրջանում՝ Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցու մոտ:
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը հունվարի առաջին կեսին կուղեւորվի Պեկին՝ առեւտրական բանակցություններ վարելու Չինաստանի պաշտոնյաների հետ:
Ճապոնիայում հանցավոր սինդիկատի անդամը եւ նախկին ներդրումային խորհրդատուն մահապատժի են ենթարկվել երկու մարդու սպանության համար, որոնք կատարվել են երեսուն տարի առաջ, ընդամենը 2018 թվականին երկրում ի կատար է ածվել մահվան 15 դատավճիռ:
Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունները որոշում են ընդունել՝ փոխել Կրակատաու ժայթքող հրաբխի շրջանում ինքնաթիռների թռիչքների երթուղիները՝ հանրանավերն ուղարկելով անվտանգ գոտիներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաքում ԱՄՆ-ի զինծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի այդ երկրից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե չի պատրաստվում շտապել Միացյալ Նահանգների նոր պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածություն առաջադրելու հարցում: