COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 203,3 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ կազմել է 203 միլիոն 389 հազար 418: Այդ մասին վկայում են վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 միլիոն 303 հազար 60 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 15 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 35 միլիոն 948 հազար 170 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 617 հազար 321-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում էՀնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 31 միլիոն 998 հազար 158-ի եւ ախտահարման հետեւանքներից մահացել է 428 հազար 682 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 20 միլիոն 177 հազար 757 հիվանդացած, մահացել է 563 հազար 562 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ կազմել է 553,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 1902, Հնդկաստանում՝ 307, Բրազիլիայում՝ 2631 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: