Բաժիններ՝

Մեկնարկել է ռուս-չինական զորավարժությունների ակտիվ փուլը

Ռուսաստանի եւ Չինաստանի զինվորականները ՉԺՀ-ի հյուսիսի կենտրոնական մասում գտնվող զինափորձարանում ձեռնամուխ են եղել գործնական գործողություններին, որն անցկացվում է «Սիբու/Փոխգործակցություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ընթացքում։

Երկու երկրների զինվորականները համատեղ խմբավորման ուժերի ծավալում են իրականացրել տրված շրջանում, կազմակերպել հետախուզության վարում՝ պայմանական հակառակորդի ամրացման կետերի հայտնաբերման նպատակով, ինչպես նաեւ կատարելագործել վարժանքների ակտիվ մասի առանձին էպիզոդներ, որն ընդգրկում է այդ թվում նաեւ ցամաքային-օդային հակաահաբեկչական գործողության անցկացումը»,-Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) մամուլի ծառայությունը հաղորդել է օգոստոսի 11-ին: Զորաշարժերն անցկացվում են ՉԺՀ-ի Նինսյա-Հուեյսկոմի ինքնավար շրջանի «Ցինտունսյա» զինափորձարանում:

Զորավարժությունները, որին Ռուսաստանը գործի է դրել մի քանի Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչներ, կտեւեն մինչեւ օգոստոսի 13-ը: ԱՌՕ-ում հաղորդել են, որ վարժանքների ընթացքում Ռուսաստանի զինվորականներն օգտագործում են չինական բանակի զրահատեխնիկա:

«Համատեղ զորաշարժերին պատրաստվելու ընթացքում երկու երկրների զինվորականներն անցկացրել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ցամաքային զորքերի մարտական մեքենաներ եւ տանկեր վարելու համատեղ վարժանքներ եւ հրետանային հրաձգություն կատարել թիրախների ուղղությամբ, որոնք նմանեցված են հրետանային զենքին եւ պայմանական հակառակորդի ամրացված կրակակետերին»,-հաղորդել են ԱՌՕ-ի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ ԱՌՕ-ն տեղեկացրել էր, որ ռուս-չինական զորաշարժերին կմասնակցի շուրջ 13 հազար զինծառայող եւ գրեթե 500 միավոր սպառազինություն ու տեխնիկա: Ավելի վաղ ԱՌՕ-ն հաղորդել էր, որ Վոլգոգրադի մարզի «Պրուդբոյ» զինափորձարանում օգոստոսի 1-ից մինչեւ 13-ը անցկացվում է «Ինդրա-2021» ռուս-հնդկական վարժանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս