Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է արձանագրվել
Բուլղարիայի սանիտարական ծառայություններն արձանագրել են կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ: Վերջին օրը նշվել է ախտահարման 774 նոր դեպք, 598-ով ավելի, քան մեկ օր առաջ, օգոստոսին 10-ին հաղորդվում է երկրի առողջապահության նախարարության լրատվական պորտալում։
Դրական էեղել կորոնավիրուսի թեստերի շուրջ 3,3 տոկոսը: 24 ժամում մահացել է 23 հիվանդ: Հոսպիտալացվածների թիվն աելացել է մինչեւ 1 140, նրանցից 94-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Բուլղարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը գերազանցել է 2,1 միլիոնը, շուրջ 1,04 միլիոն մարդ ստացել էպատվաստանյութի երկու դեղաչափ: Փորձագետների գնահատմամբ՝ Բուլղաիան գտնվում է համավարակի չորրորդ ալիքի սկզբին:
Կանխատեսումների համաձայն՝ արդեն ընթացիկ շաբաթվա վերջին վարակվածների թվի օրական աճը կարող է գերազանցել հազարը: Մինչեւ օգոստոսի վերջը երկրում երկարաձգվել է համաճարակային արտակարգ դրության ռեժիմը: Սահմանափակումները պահանջում են առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանում եւ պաշտպանական դիմակների կրում փակ հասարակական վայրերում , այդ թվում տրանսպորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: