Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ելույթի ժամանակ հնչեցրած Իզմիրի մասին բանաստեղծության տողերը բուռն քննարկումների տեղիք են տվել Հունաստանում:
Բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված է մարտի վերջին:
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել է իրանական նավթի գնումները նոյեմբերի դադարից հետո:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) անշրջելի գործընթաց է:
Գորի քաղաքի (Ստորին Քարթլիի տարածաշրջան) «Գորմեդի» կլինիկայում մահացել է 35-ամյա մի կին, ենթադրաբար, H1N14 գրիպի վիրուսի բարդացումների հետեւանքով:
Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի:
Թուրքիան վախենում է, որ ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրս գալուց հետո, Սիրիայում գտնվող ԱՄՆ 22 ռազմաբազաները կարող են օգտագործվել այնտեղ գտնվող քրդերի կողմից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը:
Անհայտ անձինք հարձակվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջամետ կուսակցության Բրեմենի բաժանմունքի ղեկավար Ֆրանկ Մագնիցի վրա եւ նրան գլխի լուրջ վնասվածք հասցրել:
Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:
ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով դավադրություններ կազմակերպելու համար:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը չի սպասելու Եվրոպայի կողմից հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը եւ կշարունակի աշխատել իր ավանդական գործընկերների հետ, որոնք են՝ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել:
Առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել Պրետորիայում գնացքների բախման հետեւանքով:
Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն: Վերջինիս կազմում ընդգրկված են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, զինուժի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանդորֆը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Գերմանիայի ոստիկանությունը երկրի արեւմուտքի Հեսենի դաշնային երկրամասում ձերբակալել է մի երիտասարդի, որին կասկածում են գերմանացի քաղաքական գործիչների եւ հանրաճանաչ անձանց վրա մի շարք ցանցահենային հարձակումների, ինչպես նաեւ նրանց անձնական տվյալների գողության մեջ:
Սև ծովում՝ Թուրքիայի Սամսուն քաղաքից 80 մղոն հեռավորության վրա, պանամական բեռնատար նավ է խորտակվել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ավարտել ռազմական այն գործողությունները, որոնցում իրենք բավականաչափ ֆինանսական ու ռազմական օգնություն չեն ստանում զարգացած մյուս երկրներից։
Հոնկոնգի Լամմա կղզու ափերի մոտ պայթել ու բռնկել է նավթատար մի նավ, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ:
Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով:
Հունաստանում ձյուն է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում։
Ինքնությունը չպարզված մի տղամարդ հարձակում է կատարել Պեկինի տարրական դպրոցներից մեկի վրա, ինչի հետեւանքով վիրավորվել է 20 երեխա:
Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար Ջիմ Կիմի պաշտոնաթողությունն անակնկալ է դարձել աշխատակիցների համար:
Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են Պենտագոնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է բողոքի չարտոնված ակցիաների մասնակիցների համար պատասխանատվության միջոցները խստացնելու կառավարության պլանների մասին, բողոքներ, որոնք արդեն յոթ շաբաթ է, ինչ շարունակվում են Ֆրանսիայում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանները:
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը նշանակում է, որ Վաշինգտոնը փոխում է մարտավարությունն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաեւ Իրանին հակազդելու հարցում:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հունվարի 7-ին այցով ժամանել է Չինաստան:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել ելույթով դիվանագետների առջև՝ անդրադառնալով ներգաղթյալների, ծայրահեղ ազգայնականության, բնապահպանական և համաշխարհային մի շարա այլ խնդիրների: