ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցած կրակոցները՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ նախագահական ընտրություններից հետո իր հաղթելու դեպքում կարող է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին հեռացնել այն պատճառով, որ նա «շատ հարցերում ճիշտ չի եղել»:
Ժողովրդավարությունը բախվել է լուրջ համաշխարհային ճգնաժամի:
Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:
Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Իսպանական միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (AECID) մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Երևան տեղափոխված շուրջ 600 ընտանիքի:
Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառումը կարող է լուրջ էկոլոգիական վտանգ առաջացնել ոչ միայն Արցախում, այլ նաև տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Չի բացառվում, որ Ադրբեջանը տեսնում է մեր զորքերի շարժը` ունենալով արբանյակային հնարավորություններ». Արծրուն Հովհաննիսյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը` պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը որոշում է ընդունել դիմում ներկայացնել ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար:
Այսօր Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական բավական մեծաքանակ զորքերի գրոհ է հետ մղվել. թշնամին հայկական դիրքերի դիմաց մոտ 15-16 դիակ է թողել ու փախել։
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի։
Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք բոլորն էլ տապալվել են:
Իրանը կրկին լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների ներկայության առնչությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին հայտարարել է. «Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցերի ժամանակ զգուշացրել է երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայության մասին: Մենք մինչ այժմ էլ անհանգիստ ենք այդ հարցի կապակցությամբ»: Նա նաև հավելել է, որ այդ հարցով իրենք ոչ ոքի հետ հաշվի չեն նստելու:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. ՈՒՂԻՂ
«Բացի պատերազմական զարգացումներից, դրա շուրջ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձություններից, Հայաստանում կան ներքաղաքական զարգացումներ ևս»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում շարունակվող պատերազմին, դրա շուրջ քաղաքական և դիվանագիտական գլոբալ գործընթացին։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել դադարեցնել մասնակցել ընտրություններին, նրան հրավիրել է Մոսկվա և առաջարկել է «հանգիստ գնալ սունկ հավաքելու»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ քայլերթ են անցկացրել` Իսրայելի կառավարությունից պահանջելով դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը:
Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելն այս օրերին գտնվում է Հայաստանում։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան վարակվել է կորոնավիրուսով:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել:
Թուրքիան շեշտակիորեն ավելացրել է դեպի Ադրբեջան պաշտպանական ու ռազմաօդային արտադրանքի արտահանումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 101 մլն 209 հազար դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: