Ռուսաստանում կրակով տարածված անտառների մակերեսը գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը
Ռուսաստանի այն անտառների մակերեսը, որոնք կրակով են տարածվել այս տարվա սկզբից ի վեր, անցյալ տարվա ցուցանիշները գերազանցել է 1,2 անգամ, այն դեպքում, երբ հրդեհների քանակը եղել է ավելի քիչ: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի բնական պաշարների եւ բնապահպանության նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովը:
«Ռուսաստանի տարածքում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը մնում է չափազանց լարված: Դժբախտաբար, անտառների այրվածության (հրդեհների քանակի հարաբերակցությունը կրակով անցած մակերեսի նկատմամբ) ցուցանիշները գերազանցել են անցյալ տարվա ցուցանիշները»,- ասել է նա անտառային հրդեհների դաշնային շտաբի նիստում:
Նախարարը ճշտել է, որ հրդեհների ավելի քիչ թվով հանդերձ կրակով տարածված մակերեսն աճել է 1,2 անգամ՝ մինչեւ 7,7 միլիոնն հեկտար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: