Բաժիններ՝

Թալիբները 90 օրվա ընթացքում կարող են գրավել Աֆղանստանի մայրաքաղաքը. ամերիկյան հետախուզություն

Ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները 30 օրից կարող են մեկուսացնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, իսկ 90 օր անց գուցե և գրավել այն: Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական տվյալներին:

Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ հետախուզությունը նման գնահատական է տվել՝ հաշվի առնելով վերջին օրերին թալիբների գրանցած հաջողությունները: «Սակայն սա կանխորոշված եզրակացություն չէ»,- հավելել է պաշտոնյան՝ նշելով, որ աֆղան ուժայինները կարող են փոխել իրավիճակը՝ ավելի մեծ դիմադրություն ցույց տալու պարագայում:

Իսլամիստներն այժմ վերահսկում են Աֆղանստանի 65 տոկոսը և գրավել կամ սպառնում են գրավել 11 շրջանների մայրաքաղաքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031