Բաժիններ՝

Ռուս տուրիստը Թուրքիայի մասին. «Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք»

Համացանցի ռուսական տիրույթում տարածվել է ուշագրավ մի տեսանյութ, որտեղ Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներից մեկը բողոքում է եղանակային վատ պայմաններից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես ասում է. «Շնորհակալություն Թուրքիային իմ հանգիստն ապահովելու համար։ Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք հորդառատ անձրևների հետևանքով։ Սա ուղղակի դժոխք է»։

Հուլիսի 28-ից Թուրքիայում սկսված անտառային հրդեհների շուրջ 250 օջախ է մարվել: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի՝ այժմ միայն երկու նահանգում են մնացել հրդեհի օջախներ, 2-ը Մուղլայում, 1-ը Այդընում: Վերջին օրերին Թուրքիայում տեղացել են անձրևներ, ինչը զգալիորեն օգնել է հրդեհաշիջման աշխատանքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս