Պենտագոնը մտադիր է մինչև սեպտեմբերի 15-ը պարտադիր պատվաստում սահմանել բոլոր զինվորականների համար
Պենտագոնը մտադիր է մինչեւ սեպտեմբերի 15-ը COVID-19 կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում սահմանել ամերիկյան զինված ուժերի բոլոր ծառայողների համար: Այդ մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օսթինի ծառայողական նամակը:
«Ես ձգտելու եմ հասնել այն բանին, որպեսզի նախագահը սեպտեմբերի կեսերից ոչ ուշ հավանություն տա պարտադիր պատվաստմանը»,- գործակալությունը մեջբերումներ է անում զինվորականներին ուղղված Լլոյդի ուղերձից:
Բացի այդ, Օսթինը նշել է, որ ռազմական կառույցներում մի քանի մարդ է լինելու այն բանի համար, որպեսզի նախապատրաստի եւ որոշի, թե պատվաստանյութերի ինչ քանակություն է անհրաժեշտ բանակին եւ այդ պատրադիր պատվաստումն ինչ ձեւով է սահմանվելու: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ մինչեւ դիրեկտիվների ուժի մեջ մտնելը Պենտագոնը կհետեւի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ դաշնային այն բոլոր աշխատողների համար սահմանափակումների մասին հրամանագրին, որոնք պատվաստում չեն ստացել:
Մասնավորապես, պատվաստում չստացած անձինք պետք է դիմակ կրեն եւ պահպանեն սոցիալական հեռավորությունը: Դեռ ավելին, կսահմանափակեն նրանց ծառայողական ուղեւորություններն արտասահման:
Ինչպես նշվում է, ԱՄՆ-ի զինվորականները կախված այն բանից, թե որտեղ են նրանք ծառայություն կրում, Պենտագոնի պահանջների համաձայն, պետք է մինչեւ 17 տարբեր ներարկումներ անեն: Ինչպես հաղորդում է AP-ն, վկայակոչելով Պենտագոնի տվյալները, ավելի քան 1 միլիոն զինվորականներ արդեն անցել են կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստումը, շուրջ 237.000–ը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը:
Ռազմածովային ուժերում հաղորդել են, որ գործող նավաստիների եւ պահեստայինների 74 տոկոսից ավելին ստացել է COVID-19-ի դեմ առնվազն մեկ ներարկում: Ռազմաօդային ուժերի գործող ծառայողների ավելի քան 65 տոկոսը եւ պահեստայինների 60 տոկոսը մասնակիորեն է ստացել պատվաստանյութը: ԱՄՆ-ի բանակում պատվաստվածների թիվը կազմում է շուրջ 50 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: