ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին փաստաթուղթը։
Սանկտ-Պետերբուրգի կլինիկայում երեք հիվանդների բռնաբարելու մեջ կասկածվում է ազգությամբ հայ բժիշկը՝ անեսթեզոլոգ, 58-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։ Այդ մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից:
Գերմանիայում աղմկալի բացահայտում է իրականացվել հռչակավոր Spiegel պարբերականի հոդվածագիր Կլաաս Ռելոտիուսի (Claas Relotius) մասին, ով մեղադրվում է կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ։ Հրապարակումը տարածում է գտել ողջ գերմանական մամուլում, ներառյալ՝ Deutschlandfunk, Bild, Tagesspiegel և այլն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, 33-ամյա Ռելոտիուսն արդեն խոստովանել է իր կեղծարարությունները և այլևս չի աշխատում պարբերականի համար։
Թուրքիայում տեղացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել «Վանա լճի ճեպընթացը»: Այս անունն է ստացել Անկարա-Դատվան երթուղիով ճեպընթացի գործարկումը:
Եվրամիությունը մտադիր է ածխաթթվական գազի թույլատրելի նորմաներն զգալիորեն սահմանափակել ոչ միայն մարդատար ավտոմոբիլների, այլեւ բեռնատարների եւ ավտոբուսների համար։
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Եվանգելոս Ապոստոլակիսն անդրադարձել է նախօրեին Էգեյան ծովում գրանցված դեպքին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ստորագրելու ժամկետները հստակեցված չեն. այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները ստիպված են լինելու նահանջել Դեյր Էզ Զորից Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսվելու դեպքում եւ Ֆրանսիայից խնդրում են թռիչքազերծ գոտի հաստատել Սիրիայի հյուսիսում:
Բողոքողների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունենում Բարսելոնայի մի շարք շրջաններում, որտեղ ներկայում ընթանում է Իսպանիայի Նախարարների խորհրդի նիստը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, ով առաջադրված է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։
Բելգիայի Ֆիլիպ թագավորը դեկտեմբերի 21-ին ընդունել է երկրի վարչապետ Շառլ Միշելի եւ նրա գլխավորած նախարարների կաբինետի հրաժարականը. միապետը նրանց հանձնարարել էժամանակավորապես կատարել պարտականությունները:
Իրանը միջուկային գործարքի մեջ կմնա, քանի դեռ այն օգուտներ է բերում, բայց դրանք ավելի ու ավելի են պակասում:
Դեկտեմբերի 21-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաներ են տեղի ունենում Պորտուգալիայում, շարժում, որն սկիզբ է առել Ֆրանսիայում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը որակել էճիշտ ուղղությամբ արված քայլ, սակայն առաջարկել է սպասել մինչեւ այդ նախաձեռնության շուրջ իրադրության պարզվելը՚
14 ուղեւոր է տուժել Մարսելի մետրոպոլիտենում ռելսերից գնացքի դուրս ընկնելու պատճառով:
Գերմանիան մտադիր է 500 հազար եվրո հատկացնել Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության շրջանակում:
Աշխատանքը վերսկսած Գաթվիկ օդանավակայանը «դեկտեմբերի 21-ին 700 չվերթ կսպասարկի»:
Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 1,4 միլիարդ դոլարի վարկաբաժին է ստացել:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա արդյունքներին։
ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ վերանայելու ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառված մի շարք սահմանափակիչ միջոցներ՝ հումանիտար օգնության մատակարարումների խոչընդոտները վերացնելու նպատակով, ինչպես նաեւ մյուս այն նախաձեռնությունները քննարկելու մտադրությունը, որոնք թույլ կտան վստահելի հարաբերություններ հաստատել երկու պետությունների միջեւ։
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի պահպանումը համաշխարհային հանրակցության խնդիրն է:
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս ավելի քան 20-ը՝ տուժել գնացքի եւ երթուղային ավտոբուսի բախման հետեւանքով, որը տեղի է ունեցել Սերբիայի հարավի Նիշ քաղաքի մերձակա Դոն-Մեջուրովո երկաթուղային անցուղում:
ԱՄՆ-ի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից մի շարք սենատորներ անհանգստություն են հայտնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթող լինելու որոշման պատճառով:
Իսպանիայի եւ Կատալոնիայի իշխանությունները պարտավորվում են ջանքեր գործադրել եւ պահպանել երկխոսությունը տարածաշրջանային խնդրի կարգավորման համար:
Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի և Իրանի նախագահները երկողմ հանդիպման ավարտից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) լույս դեկտեմբերի 21-ի գիշերը հավանություն է տվել այն ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկներն ամփոփող օրինագծին, որը պայմանավորված է «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաներով:
Կանադայի հարավի Բրիտանական Կոլումբիայի նահանգում գրեթե 300 հազար սպառողներ առանց լույսի են մնացել սաստիկ փոթորկի պատճառով: