«Սա նպատակային քաղաքականություն է, որը, ի վերջո, Ադրբեջանին հարմար փուլում կարող է վերաճել էսկալացիայի առավել բարձր մակարդակի։ Ադրբեջանի հետպատերազմյան փուլի նման գործելակերպն իր տարածքային հավակնությունների համար հիմք ստեղծելն է և ուժի և ուժի սպառնալիքի կիրառման տակ ՀՀ-ում տարածքային բռնազավթումների հասնելն է»,- եզրափակեց Նելլի Բաղդասարյանը։
Շուրջ 160 աֆղան քաղաքացիական անձ և կառավարական ուժերի զինծառայողներ անօրինական կերպով Ամուդարյա սահմանային գետով ներթափանցել են Ուզբեկստան:
Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
ԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան ՝ իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին տարհանելու համար:
Հեղինակավոր Forbes հանդեսի կողմից հրապարակված միլիարդատերերի հերթական ցանկում տեղ է գտել նաև թուրք միլիարդատեր «Yıldız» հոլդինիգի նախագահ Մուրադ Ուլքերը: Նրա կարողությունը գնահատվում է 6.3 մլրդ դոլար:
Թուրք նախարարը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մանրամասն հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Տեղեկատվական պատերազմում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պասիվացել են նաև հայրենի փորձագետները: Օրինակ, ադրբեջանական ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Չարժե՞ր հետաքննել՝ նրանց մահը վրա է հասել ավտովթարի՞ց, թե՞ հայկական կողմի հակազդող գործողությունների պատճառով:
Թուրքիայում իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին խոսել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը։
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի վերջ, այն տեղակայված է աշտարակի երրորդ հարկում։
Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի` թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում, մասնավորապես, նշել է.
Հյուսիսային Իրաքում Թուրքիայի կողմից իրականացվող «Ճանկ-վագր» գործողության ընթացքում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի մեկ զինծառայող։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների կողմից տեղադրված ականի պայթյունից սպանվել է 3 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում եւ ամերիկյան զորքերի հեռանալն այդ երկրից հնարավորություն են ընձեռում հասնելու կայուն խաղաղության աֆղանական տարածքում: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սկսվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
վրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին կանցկացնեն շտապ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Օգստոսի 16-ին այդ մասին Twitter-ում գրել է արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
ՀԱՊԿ-ը հետևում է Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը և իրավիճակի սրման ու Տաջիկստանի անվտանգությանը սպառնալիքի դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ կոլեկտիվ միջոցները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսլամիզմի հաղթանակը Աֆղանստանում, էապես էլ ավելի մեծացրեց քրիստոնյա Հայաստանի կաևորությունը մեր տարածաշրջանում: Մենք պարտավոր ենք դեպքերի և իրողությունների զարգացումը ի օգուտ մեզ շրջելու քաղաքական կամք և դիվանագիտական հմտություն ունենալ: Առավելագույն ջանքեր պետք է գործադրենք դիվանագիտական կոալիցիա ձևավորելու մեր դաշնակից պետությունների հետ, որոնց շահերին ևս հակասում են իսլամիստական և պանթյուրքիստական նկրտումները:
«Թալիբան» շարժման զինյալներն սկսել են բռնագրավել զենքը Քաբուլի քաղաքացիական բնակչությունից: Օգոստոսի 16-ին Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչը:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, անդրադառնալով իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի, կրկին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը միանալ աշխարհում գնալով աճող այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների կոտորածները որպես ցեղասպանություն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:
Հայաստանը և Ուրուգվայը ունեն շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել: Այս մասին ասաց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Կուրիլյան լճում ընկած Մի-8 ուղղաթիռում հայտնաբերել են նրանում գտնվող երեք ուղեւորի մարմին, ինչպես նաեւ, ենթադրվում է, «սեւ արկղը»: Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի կառավարության փոխնախագահ Ռոման Վասիլեւսկին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Գրիգորյանն այս մասին հայտեց Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Այժմ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են սրվել, այսօր Քաբուլի օդանավակայանի ուժերը ոչ միայն թուրքական են, այլև ադրբեջանական, որոնք փորձում են կարգ հաստատել։ Այնպես որ, Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարված են։ Ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանը Թուրքիայի դեմ 13-14 պատերազմ է վարել, և, թերևս, այս ցիկլը դրանով չի ավարտվի։
ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Թալիբան» արմատական շարժման զինյալները 2020 թվականի սկզբից գաղտնի հայմաձայնության են եկել Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների հետ, որպեսզի նրանք վճարի դիմաց տան առկա սպառազինությունները, անձնատուր լինեն կամ դասալիք դառնան: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։