Եվրամիությունը 150 մլն եվրոյի հավելյալ ֆինանսավորում կտրամադրի Թուրքիայի փախստականներին

Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում պատրաստվում է ևս 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եվրոպական խորհուրդ տեղեկացրել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։

ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս շուրջ 3․7 մլն սիրիացի է ապաստանել, ուստի նրանց շուրջ 149․6 մլն եվոր հավելյալ գումար կհատկացվի։ Նշվում է նաև, որ այդ գումարները կուղղվեն «Աջակցություն սոցիալական ադապտացիային» ծրարի շրջանակներում սիրիացի փախստականներին տրամադրվող «Կարմիր մահիկի» քարտերի ֆինանսավորմանը։ Այդպիսով հնարավոր կլինի փոխհատուցել Թուրքիայում ապաստանած շուրջ 1․8 մլն փախստականի բնակարանային վարձի, տրանսպորտի, սննդի, դեղորայքի և կոմունալ ծառայությունների համար կատարվող ծախսերը։

Հավելենք, որ նշված ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ է, որպեսզի առաջարկը հաստատվի նաև Եվրոպական խորհրդարանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930