
Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա բանտարկության

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ եւ նրան դատապարտել է մեկ տարվա բանտարկության, ըստ որում նա այդ պատիժը կկրի բանտից դուրս եւ էլեկտրոնային ապարանջանով:
Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը։
Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայությամբ, որը չի եկել եզրափակիչ նիստին: Դատարանը կարծում է, որ Սարկոզին շարունակել էնախընտրական հանրահավաքները, չնայած օրենքով սահմանված սահմանաչափից բարձր ծախսերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվորոյի փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: