Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել է օվկիանոս
Իսպանական Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել է մինչեւ Ատլանտյան օվկիանոս: Այդ մասին El Pais թերթին հայտնել են ականատեսները եւ դա հաստատել է Տասակորտե քաղաքի քաղաքագլուխ Խուան Միգել Ռոդրիգեսը։ Հրատարակության տվյալներով՝ ծովի ջրի հետ լավայի շփվելու հետեւանքով գոյանում են սեւ եւ սպիտակ գույների թունավոր ամպեր:
Գոլորշիացումը կարող է մահացու վտանգավոր լինել. 1971 թվականին կղզում տեղի ունեցած նախորդ ժայթքման զոհ էր դարձել մեկ մարդ, որը թունավորվել էր թունավոր գազերից: El Pais-ը նշում է, որ հրաբխի ակտիվությունը եւ լավայի շարժումը տեղի էունենում անկանխատեսելի ձեւով՝ մերթ արագանալով, մերթ դանդաղելով: Դեռ սեպտեմբերի 28-ի ցերեկը գիտնականները վստահ չեն եղել, որ լավան ընդհանրապես ծով կհասնի:
Ժայթքման հետեւանքով, որը սկսվել է սեպտեմբերի 19-ին, ոչնչնացվել է ավելի քան 600 շենք, ավելի քան 6 հազար մարդ տարհանվել է: Զոհերի եւ ծանր վնասվածքների մասին տեղեկատվություն ներկա պահին չի ստացվել: Նախքան կղզու վրա հրաբխի ժայթքումը, որտեղ ապրում էշուրջ 85 հազար մարդ, մոտավորապես մեկ շաբաթ դիտվել է սեյսմիկ ակտիվության բարձրացում: Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտում կարծում են, որ ընթացիկ ժայթքումը կարող է տեւել երեք ամիս: Նախորդ անգամ 1971 թվականին է կղզում ժայթքել Տենեգիա հրաբուխը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: