Բաժիններ՝

Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել հակամարտության ապաէսկալացման շուրջ

Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության խնդրով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը Բրյուսելում կայացած երկխոսության ընթացքում հայտնել է Սերբիայի եւ ինքնահռչակ Կոսովոյի միջեւ հակամարտության ապաէսկալացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին։

«Երկու օր տեւած ինտենսիվ բանակցություններից հետո մենք հենց նոր համաձայնության հասանք ապաէսկալացման շուրջ»,-Լայչակը հաղորդել է Twitter-ում:

Համաձայնությանը համապատասխան, Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները պետք է հեռանան վերջերս զբաղեցրած դիրքերից, դրան զուգահեռ վերացնեն բարիկադները, որոնք տեղակայվել էին Կոսովոյի սերբ բնակիչների կողմից:

Անցած երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, Եվրահանձնաժողովում հաղորդել են, որ Սերբիայի ու Կոսովոյի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին կժամանեն Բրյուսել՝ վերսկսելու երկխոսությունը վերջին երկու շաբաթներին տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին: ԵՄ-ում հույս ունեն, որ երկխոսությունը թույլ կտա դադարեցնել իրադրության սաստկացումը Կոսովոյում, իսկ վիճելի հարցերը կրկին կլուծվեն բրյուսելյան հարթակի շրջանակներում վարվող բանակցությունների սեղանի շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս