
Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆոկա գյուղի մերձակայքում՝ Դմանիսից (Թբիլիսիից 58,5 կիլոմետր) 22 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:44-ին: Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան:
Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 3,2 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի է ունեցել Կազբեգիից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշեթի շրջանի Բեթիսչրդիլի գյուղի մերձակայքում: Ավելի վաղ օգոստոսի 25-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի (Սամցխե Ջավախք) մերձակայքում: Հենց այստեղ՝ Սամեբայում, օգոստոսի 16-ին գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը կազմում էր 3,7, 5,1 եւ 3,0:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվելէ Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել է Sputnik-ը: