Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է ամագործակցություն սկսելու ԿԺԴՀ-ի հետ

Վաշինգտոնը թշնամական մտադրություններ չունի Փհենյանի նկատմամբ եւ պատրաստ է սկսելու երկկողմ համագործակություն: Սեպտեմբերի 30-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը՝ Ջակարտայում իր հարավկորեացի պաշտոնակից Նո Գյու Դոկի հետ կայացած բանակցություններից հետո:

«Մենք նախկինի պես բաց ենք Փհենյանի հետ փոխգործակցության համար՝ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի ամբողջ սպեկտրի քննարկման նպատակով: Ցանկանում եմ առանձնապես նշել, որ Միացյալ Նահանգները թշնամական մտադրությունների չունի ԿԺԴՀ-ի նկատմամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ հավաստել է Վաշինգտոնի պատրաստակամությունը համագործակցելուՓհենյանի հետ հումանիտար ոլորտում:

Սեպտեմբերի 30-ին ավելի վաղ Նո Գյու Դոկը եւ Սոն Կիմը անցկացրել են եռակողմ առցանց բանակցություններ իրենց ճապոնացի պաշտոնակից Տակեհիրո Ֆունակոսիի հետ: Առավոտյան Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը, ելույթ ունենալով 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) հինգերորդ նստաշրջանում, ասել է, որ Վաշինգտոնը նախկինի պես թշնամաբար է վերաբերվում Փհենյանի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի կողմից ռազմական սպառնալիքը մինչեւ հիմա պահպանվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս