Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի պետական ԶԼՄ-ներին: «Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ անդրսահմանային կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզում խաղաղության կերտման ուղղությամբ ջանքերի շրջանակներում»,-նշում է գործակալությունը:

Կիմ Չեն Ընը նաեւ ընդգծել է, որ առանց որեւէ պայմանի բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան Փհենյանի նկատմամբ իր մշտական թշնամական վերաբերմունքը քողարկելու միջոց: Ճշտվում է, որ հյուսիսկորեացի առաջնորդն այդ դիտողություններն արել է իր ճառում, որով նա սեպտեմբերի 29-ին հանդես է եկել Բարձրագույն ժողովրդական ժողովի նստաշրջանի երկրորդ օրը:

Ավելի վաղ հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Ե Չժոնը, հայտարարել էր, որ Փհենյանը կարող է հայտարարել Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին եւ պատրաստ է քննարկել միջկորեական գագաթնաժողովի անցկացումը, եթե Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին վերաբերվի «արդարացիորեն» եւ փոխադարձ հարգանքով: Իր հերթին, հյուսիսկորեական կողմը հայտարարել է, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ կապերի վերականգնումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս