Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն առաջին անգամ գերձայնային հրթիռ է փորձարկել

ԿԺԴՀ-ի զինվորականները սեպտեմբերի 28-ին անցկացրել են նոր գերձայնային հրթիռի փորձնական արձակում: Այդ մասին հաղորդել է հյուսիսկորեական պաշտոնական ԿԿՀԳ լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն, ԿԺԴՀ-ի Ազգային պաշտպանության գիտությունների ակադեմիան «Հվասոն 8» հրթիռը փորձարկել է սեպտեմբերի 28-ի առավոտյան Չագանի նահանգի Ռյոնրիմ գավառի Դոյան գյուղում:

Փհենյանում փորձարկումը համարում են հաջող: Նշվում է, որ փորձարկմանը հետեւել է Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) կենտկոմի քաղբյուրոյի նախագահության անդամ, կուսակցության կենտկոմի քարտուղար Պակ Չոն Չհոնը՝ պաշտպանական գիտության բնագավառի ղեկավար կադրերի հետ միասին:

ԿԿՀԳ-ն գերձայնային հրթիռի մշակումը համարում է ընթացիկ հնգամյակում առաջնահերթ հինգ խնդիրներից մեկը եւ նշում, որ դրա իրականացումն «առաջ է ընթանում»:

Մինչեւ այժմ Փհենյանն այդ տեսակի զենք չի ունեցել իր տնօրինության ներքո: Ինչպես հաղորդվել է, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան փոքր հեռահարության հրթիռի արձակում է կատարել Ճապոնական ծովի կողմը: Արկն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:

Այս արձակումը ԿԺԴՀ-ում զենքի յոթերորդ փորձարկումն է դարձել այս տարի: Սեպտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեան հայտարարել է մեծ հեռահարության նոր տիպի թեւավոր հրթիռների հաջող փորձարկման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս