
ԵՄ-ի գերակայությունը միության ընդլայնումն է Արևմտյան Բալկանների երկրներով

Եվրամիության ընդլայնումը Արեւմտյան Բալկանների երկրներով հանրակցության աշխարհառազմավարական նպատակն է: Այդ մասին փետրվարի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայրարարել է ընդլայնման հարցերով եվրակոմիսար Օլիվեր Վարգեյին՝ ներկայացնելով ընդլայնման վերաբերյալ ԵՄ-ի նորացված քաղաքականությունը:
«ԵՄ-ի նպատակը մնում է ամբողջական ընդլայնումը Արեւմտյան Բալկանների վեց երկրներով: Դա մեր աշխարհառազմավարական ներդրումն է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ «միավորման գործընթացը պետք է հիմնվի փոխադարձ վստահության եւ Եվրամիության ու Արեւմտյան Բալկանների հստակ պարտավորությունների վրա»:
ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուներ են մնում Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան, ինչպես նաեւ Թուրքիան: Այս երկրներից ոչ մեկի համար նույնիսկ տեսականորեն որոշված չեն ԵՄ-ին անդամակցության հնարավոր ժամկետները: 2018 թվականի աշնանը Եվրահանձնաժողովի այն ժամանակվա ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Սերբիան եւ Չեռնոգորիան Եվրամիությանը կանդամակցեն մինչեւ 2025 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: