Բաժիններ՝

Ինչպես է արտահայտվում նոր կորոնավիրուսը

2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբն իր վտանգավորության աստիճանով մոտ է սովորական գրիպի վիրուսներին եւ մինչեւ այժմ Ճապոնիայում ծանր ախտանիշներով ուղեկցվող ոչ մի հիվանդություն չի առաջացրել: Այդ մասին փետրվարի 5-ին Nikkei թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ճապոնական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Կաձուհիտո Տատեդան։

«Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը հետազոտել է այդ կորոնավիրուսը, որն առանձնացվել է հիվանդ մարդու օրգանիզմից: Պարզվել է, որ դրա հետ գենետիկական մուտացիաներ տեղի չեն ունեցել, որոնք մեծացնում են նրա վարակիչ եւ ախտահարիչ ներուժը: Նոր կորոնավիրուսն առանձնահատուկ ոչ մի վտանգ չի ներկայացնում, այն մոտ է սովորական գրիպի վիրուսներին»,- ասել է նա: Պրոֆեսորը զարմանք է հայտնել Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով մեծ թվով մահվան ելքերի առնչությամբ: «Ճապոնիայում ծանր վիճակում գտնվող ոչ մի հիվանդ չկա,-նշել էնա:-Հնարավոր է, որ դա կապված է բուժման համակարգերի տարբերությունների հետ»: Ներկա դրությամբ Ճապոնիայում պաշտոնապես հաստատված է 2019-nCoV կորոնավիրուսով վարակվման 23 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս