Բաժիններ՝

Կորոնավիրուսից բուժվածների քանակը կրկնակի գերազանցել է մահացածների թիվը. ՉԺՀ-ի ԱԳՆ

2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից լիովին բուժվածների թիվն արդեն կրկնակի գերազանցում է մահացածների թվաքանակը: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«Երեկվա (փետրվարի 4-ի) տվյալներով՝ բուժված եւ դուրս գրված հիվանդների թիվը մոտավորապես չորս անգամ ավելի մեծ է եղել, քան մահացածներինը: Բուժված եւ դուրս գրված պացիենտների ընդհանուր թիվը գրեթե կրկնակի գերազանցում է վիրուսից մահացածների քանակը»,-հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

«Մենք լիակատար վստահություն եւ հնարավորություն ունենք առաջիկայում շահելու այս ճակատամարտը: Մենք դա անում ենք ոչ միայն Չինաստանի ժողովրդի, այլեւ համաշխարհային առողջապահության համար»,-հավելել է Հուա Չունյինը: Ավելի վաղ դիվանագետը հայտնել է որ երկրում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում է 2,1 տոկոս, ինչն զգալիորեն ցածր է, քան ոչ տիպական թոքաբորբի դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս