Բաժիններ՝

Իտալիայում COVID-ով վեց անգամ ավելի շատ մարդ է հիվանդացել, քան համարում էին ավելի վաղ

Շուրջ 1,5 մլն իտալացիներ են COVID-19 կորոնավիրուսով հիվանդացել փետրվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում: Այդ մասին գրում է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով բնակչության շիճուկաբանական հետազոտությունը, որն անցկացվել է երկրում:

Դա վեց անգամ ավելի է, քան համարում էին մինչեւ այժմ:

Այսչափ տարբեր գնահատականները կապված են այն բանի հետ, որ մինչեւ այժմ Իտալիայում հիվանդացածների մասին տվյալներն ստացվել էին միայն կորոնավիրուսի թեստերի արդյունքներով: Իսկ այժմ բժիշկներն ստուգել են, թե քանի իտալացու արյան մեջ կան հակամարմիններ, որոնք թույլ են տալիս պայքարել COVID-ի դեմ: Դրանց առկայությունը մատնանշում է, որ մարդը վերջին ամիսներին հիվանդացել է այդ վիրուսով եւ մշակել իմունիտետ:

Շիճուկաբանական հետազոտությանը մասնակցել է գրեթե 65 հազար մարդ: Այնուհետեւ հետազոտողները կազմել են համամասնություն՝ ստանալու երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրության մասին տվյալները: Արդյունքում պարզվել է, որ իտալացիների 2,5 տոկոսի մոտ առկա են COVID-19-ի հակամարմիններ:

Իտալիան եվրոպական այն երկրներից մեկն է, որտեղ ամենից շատ են տուժել կորոնավիրուսից: Հատկապես դժվարին իրադրություն է ստեղծվել 2020 թվականի գարնանը երկրի հյուսիսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս