
Al Arabiya-ն հրապարակել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը
Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը: Ստորև ներկայացված կադրերը ֆիքսվել են նավահանգստի դիմաց գտնվող բնակելի շենքի պատշգամբից:
Շենքը գտնվել է հենց այն պահեստի դիմաց, որտեղ պահվում էր պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը: