
Բեյրութի նավահանգսում տեղի ունեցած պայթյունից Բելգիայի քաղաքացի է զոհվել

Լիբանանում Բելգիայի քաղաքացի է զոհվել Բեյրութի նավահանգստոում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը:
«Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժածներին եւ նրանց մերձավորներին այս դժվարին ժամանակներում: Մասնավորապես, նաեւ մեր հայրենակցի (մերձավորներին), որը զոհվել է այդ ողբերգության ժամանակ»,- ասել է նա Օգոստոսի 4-ին թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆիլիպ Գոֆենը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով թեթեւակի վրավորվել են Լիբանանում Բելգիայի դեսպանության երկու աշխատակից եւ նրանց ընտանիքների երկու անդամ: Նաեւ վնասվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքը:
Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում: Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են տասնյակ տներ եւ ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում էր պահեստում: Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: