Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 700.000-ը
Նոր տիպի կորոնավիրուսով վարակումից հետո մահացած մարդկանց թիվն օգոստոսի 5-ին հասել է 700 647-ի: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկները, որոնք հիմնված են երկրների դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության վրա:
Հետազոտական կազմակերպության տվյալներով՝ մահերի ամենամեծ թիվը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (ավելի քան 156,7 հազար), Բրազիլիային (ավելի քան 95,8 հազար) եւ Մեքսիկային (ավելի քան 48,8 հազար): Այս պահին կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 18,4 միլիոն մարդու մոտ: Ախտահարման ամենից շատ դեպքեր (4 770 273) հայտնաբերվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ վարակումների թվով հետեւում են Բրազիլիան (2 801 921), Հնդկաստանը (1 855 921) եւ Ռուսաստանը (861 433 – Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալները):
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել է երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է համավարակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: