
Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարվածների թվի կտրուկ աճ է արձանագրվել

Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարվածների թվի զգալի աճ է նկատվում Ղուրբան-բայրամի տոնակատարության եւ երկրի առոջավայրերում հանգստացողների թվի ավելացման պատճառով: Այդ մասին երեկոյան հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան իր Twitter-ում: Մեկ օրում Թուրքիայում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով ախտահարման 1083 դեպք:
Նախարարն ավելի վաղ նշել է, որ մարդիկ «բավարար չափով հաշվի չեն առել համաճարակաբանական գործոնը հանգստի վայրերում եւ Ղուրբան-բայրամի տոնակատարության ժամանակ»: Նրա խոսքով՝ իշխանություններն անհանգստացած են, որ հիվանդացաների թվի մեծացման միտումը, որն ավելի վաղ արձանագրվել է Թուրքիայի որոշ նահանգներում, կարող է ընդգրկել ամբողջ երկիրը: Կորոնավիրուսն առաջին անգամ Թուրքիայում հայտնաբերվել է մարտի 10-ին: Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել է 234 հազարը, մահացել է 5 765 մարդ, առողջացել՝ 218 491 հիվանդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: