Brent նավթի գինը Լոնդոնի ICE սակարանում գերազանցել է մեկ բարելի դիմաց 45 դոլարը
Լոնդոնի ICE սակարանում 2020 թվականի հոկտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքն աճն արագացրել 1 մինչեւ 1,6 տոկոս եւ հասել մեկ բարելի դիմաց 45,14 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները: Վերջին անգամ Brent-ը մեկ բարելի դիմաց 45 դոլարից բարձր է վաճառվել մարտի 6-ին՝ գնանշումների կտրուկ անկումից առաջ:
WTI մակնիշի նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 42,35 դոլարի մակարդակում, ինչը 1,53 տոկոսով բարձր է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակից: Նավթը կտրուկ անկում ունեցավ մարտի 8-ի սակարկությունների բացմանն այն նորությունների ֆոնին, թե ՕՊԷՔ+ երկրները Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքներով չեն կարողացել համաձայնության գալ նավթի հանույթի լրացուցիչ կրճատման շուրջը կորոնավիրուսի պատճառով պահանջարկի անկման պայմաններում:
Այն ժամանակ ՕՊԷՔ-ն առաջարկում էր հանույթը լրացուցիչ օրական 1,5 միլիոն բարելով կրճատել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Սակայն այդ առաջարկության դեմ հանդես եկան Ռուսաստանը եւ Ղազախստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: