ԱՀԿ-ում հայտարարել են կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման փոքր ռիսկի մասին

Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի Առողջ սննդի հարցերի ստորաբաժանման ղեկավար Լորենս Գրումեր Սթրաունը:

«COVID-19 ունեցող մորից վիրուսի փոխանցման ռիսկն, ինչպես թվում է, չափազանց փոքր է»,- ասել է նա՝ հավելելով, որ նման փոխանցման դեպքեր «աշխարհում երբեք փաստաթղթերով չեն հիմնավորվել»: «Դա չի նշանակում, թե դա հնարավոր չէ, բայց դա բացառապես հազվագյուտ իրադարձություն կլիներ»,- պարզաբանել է փորձագետը: «ԱՀԿ-ի հանձնարարականն այն է, որ կրծքով կերակրումն անհրաժեշտ է շարունակել»,- արձանագրել է նա:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հիշերել է, որ ամբողջությամբ վերցված, որոնք էլ որ լինեն կորոնավիրուսով երեխաների վարակման պատճառները, COVID-19-ը նրանց մոտ անցնում է թեթեւ ձեւով: Նրա խոսքով՝ հաշվի առնելով կրծքով կերակրման մեծ օգուտը՝ «ռիսկերի հավասարակշռությունն, անշուշտ, հակվում է հօգուտ կրծքով կերակրման շարունակման», որը մանկիկին պաշտպանում է շատ հիվանդություններից: Այն «բարենպաստ է ազդում թե՛ մանկիկի եւ թե՛ մոր վրա», ընդգծել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս