Ռուսաստանի Ժուռնալիստների միությունում անհանգստացած են Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակմամբ

Ռուսաստանի ժուռնալիստների միությունում (ՌԺՄ) անհանգստացած են Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակմամբ ու հանգամանորեն կհետևեն իրավիճակին:

Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԺՄ քարտուղար Թիմուր Շաֆիրը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հայրենական մուլտիպլեքսում արտասահմանյան հեռարձակողների, այդ թվում՝ նաև ռուսական հեռուստաալիքների սփռումը Հայաստանում սահմանափակող օրենքը:

«Ցանկացած գործողություն, որն ուղղված է մեր գործընկեր-լրագրողների աշխատանքի ու իրավունքների սահմանափակմանը, չի կարող անհանգստություն չպատճառել: Եվ համապատասխանաբար, ՀՀ նախագահի կողմից ստորագրված օրենքը դրանց թվին է պատկանում»,- ասել է Շաֆիրը:

Նրա խոսքով՝ խնդրահարույց է այնպիսի լրացուցիչ միջոցառումների ներդրումը, ինչպիսին միջպետական համաձայնագիրն է: Նա նշել է, որ դրանք հնարավոր չի օպերատիվորեն կնքել մինչև 2021թ. հունվար:

«Անհասկանալի է նաև, թե ինչու գործնականորեն չի կարող շարունակել գործել ԶԼՄ-ների պարզ լիցենզավորման սկզբունքը»,- հավելել է նա:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս