Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվարկելով 72.45 տոկոս քվեաթերթիկների տվյալները, հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 48.51 տոկոսը:
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում:
Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։
. ԼՐԱՑՎՈՂԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նոյեմբերի 1-ի առավոտյան պայթյուններ են որոտացել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակել բանակցությունները, ռազմական գործողությունների ընթացքում առավելագույնս խնայել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:
ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ՀՀԿ -ն գնահատում Նիկոլ Փաշինյանի նամակը ՌԴ նախագահ Վ.Պուտինին և ՌԴ ԱԳՆ արձագանքը՝ հաշվի առնելով, որ ձեր նախնական գնահատականը հնչեցվել էր մինչեւ ՌԴ ԱԳՆ պատասխանը։
Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում, ըստ էքզիթ-փոլի արդյունքների, առաջատարն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է` ստացած 55% ձայներով: Այս մասին հայտնում է Agenda.ge-ն:
Ֆրանսիական հայտնի Le Monde պարբերականը կրկին անդրադարձել է ԼՂ-ում ընթացող ռազմական գործողություններին՝ այս անգամ ներկայացնելով ադրբեջանական կողմի հասցրած ավիահարվածներից խուսափելու համար Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխվածների դրությունը և նրանց ապրումները։
Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Տոկիոյի դիրքորոշումը Մոսկվայի հետ երկխոսության հարցում անփոփոխ է:
Եթե ակնկալիքներ չունենայի, ապա շաբաթներ առաջ իշխանություններին չէի առաջարկի դիմել Ռուսաստանին։ Կա իրավապայմանագրային բազա, և այն դեռ 20-25 օր առաջ ենք առաջարկել։ Գուցե այն ժամանակ շատ ավելի դյուրին կլիներ խնդրի հանգուցալուծումը, կորուստները գուցե ավելի քիչ լինեին, քան ունենք այսօր։ Սակայն սա պատերազմից հետո վերլուծությունների ու գնահատականի հարց է, հիմա ռազմական դրություն է, և ժամանակը չէ, որ մենք դա անենք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ հենց ԱՄՆ-ն է հաղթել երկու համաշխարհային պատերազմներում, «ջախջախել ֆաշիզմը և կոմունիզմը»: Այս մասին նա ասել է այս հոկտեմբերի 30-ին Վիսկոնսինում կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ:
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 22 հիվանդ, իսկ երկրում այս վարակից զոհերի թիվը հասել է 307-ի: Այս մասին ասվում է կառավարության ստեղծած stopcov.ge կայքում:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հնարավոր չի համարում հակամարտության գոտում լիարժեք հրադադարի հաստատումը, քանի դեռ չկան միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմներ:
Բելառուս սահմանապահները ծայրահեղականների զինված խմբի են ձերբակալել Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին:
«Պետք էր ավելի շուտ դիմել, երբ առաջին հարվածները եղան ՀՀ տարածքին և հատկապես՝ հոկտեմբերի 10-ին, երբ Բաքուն պաշտոնապես ինքը հաստատեց, որ Հայաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ է հասցրել: Մենք պետք է դիմեինք Մոսկվային, մանավանդ, հաշվի առնելով, որ ամսի 7-ին՝ իր ծննդյան օրը, Վլադիմիր Պուտինը հարցազրույցում նշեց, որ ունեն պարտավորություններ Երևանի նկատմամբ և պատրաստ են ամբողջությամբ կատարել դրանք, և պետք էր օգտագործել այդ պահը: Ես չգիտեմ՝ ինչու այն ժամանակ չդիմեցինք, բայց լավ է ուշ, քան երբեք, դիմել ենք: Ռուսական կողմի պատասխանը շատ նորմալ էր, ուրիշ բան պետք չէր ակնկալել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրավիճակը. ՈւՂԻՂ
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել՝ սահմանելու Հայաստանին ռուսական աջակցության տեսակները ու չափը։ Պուտինին ուղղված նամակում, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, մանրամասն ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
«Հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի։ Հրետանային կրակով խոցվել է ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել է մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։
Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել է մարդու համար ֆոսֆորային ռումբի վտագների մասին: ՊՆ-ն նշում է, որ ֆոսֆորը կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան:
Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը կրակել է հույն ուղղափառ հոգևորականի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Huff Post»-ը:
«Պուտինն էլ է ասում՝ Արցախը հռչակեք ՀՀ տարածք, մենք գանք օգնենք։ Էլ ո՞նց ասի՝ «ՄԻԱՑՈՒՄ»: И ежу понятно !»: 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գերատեսչության արձագանքին՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի:
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նկատմամբ։
Արցախի Հանրապետության բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է:
Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային միջազգային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ:
«Ակնհայտ է՝ ՀՀ վարչապետի դիմումից և Ռուսաստանի այդ պատասխանից հետևում է, որ այս փուլում հայկական և ռուսական կողմը կսկսեն քննարկումներ՝ հնարավոր վտանգների բացահայտման և հնարավոր աջակցության մակարդակի մասին, թե ինչպիսին կլինի այդ աջակցությունը:
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունի կենդանի ուժի 6947 կորուստ: