Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատ է արձակել եւս 51 մարդու, որոնք ձերբակալվել էին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների եւ հունիսի 20-21-ին հանրահավաքի ցրման ընթացքում:
«Ադրբեջանը դեկտեմբերին Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեց, որպեսզի ձեռք բերի երկու տեսակի զենիթահրթիռային համալիրներ: Դրանցից մեկը կստանա հուլիսի վերջին»,- հայտնում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության է եկել կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ:
Գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկում է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում:
Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։
Sea Breeze 2019 միջազգային ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները հուլիսի սկզբին կանցկացվեն Դանուբ գետում եւ Սեւ ծովում, ինչպես նաեւ ցամաքում եւ օդում:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա եւ հաշվի առնել Նագասակիի դասերը։
Հունիսի 26-ին ավելի քան 120 մարդ է ձերբակալվել Իտալիայի տարբեր շրջաններում կամորա հզոր հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու մեղադրանքով, որը բազավորված է Կամպանիա հարավիտալական մարզում:
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հունիսի 24-ին Իրանի իշխանությունների դեմ սահմանված խիստ պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության դիվանագիտական կարգավորմանը:
Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով:
Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական է սպանվել:
Բաղդադը ոչ մի պարագայում ԱՄՆ-ին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար:
Բրազիլիայի Բարձրագույն ֆեդերալ դատարանի երկրորդ կոլեգիան հունիսի 25-ին մերժել է կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար։
Պետական մարմիններն սկսել են առեւտրական ցանցերից տեղեկատվություն հավաքել Ռուսաստանի խանութներում վրացական գինիների բաժնի վերաբերյալ, ինչը կարող է վկայել, որ ՌԴ դրանց ներկրման արգելք է պատրաստվում:
Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եւ Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական միջոցներն օգտագործել առանց Կոնգրեսի հավանության Իրանին հարված հասցնելու համար։
Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ազատ Վրաստանի ազատ քաղաքացիներ ենք, որի 20-%-ը դուք բռնագրավել եք: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք ձեզնից չենք վախենում:
Հոլիվուդյան աստղերը, որոնց թվում՝ Ալիսա Միլանո Զաքարի Քուինտոն եւ Մայքլ Շեննոն, պիես են խաղացել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի մոտիվներով:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ոստիկաներին հնարավորություն տալ ամառային հանգսիտը կազմակերպել Թուրքիայում:
Մեր դիտարկմանը, թե ԵԱՀԿ ՄԽ-ն սովորաբար նմանատիպ հերքող հայտարարություններով հանդես չի գալիս, Տարասովն արձագանքեց՝ նշելով, որ սա ֆունդամենտալ բնույթ ունեցող հայտարարություն էր Մամեդյարովի կողմից, հազվագյուտ երևույթ, երբ ադրբեջանական կողմը նման անկեղծությամբ է հանդես գալիս և երբ միանգամից հաջորդ հանդիպմանն է համաձայնում։
Երկրաշարժեր կանխատեսող Ֆրենկ Հուգերբիթսը նոր կանխատեսում է արել Եվրոպայում տեղի ունենալիք 7 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերի վերաբերյալ:
«Իշխանությունն այդ պահանջը բավարարեց որոշակի նրբերանգներով, առջևում ևս մեկ մեծ կռիվ կա, քանի որ հասկանալի չէ, թե ինչու չպետք է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմ չսահմանվի»։
Տապը, որը քամիները Եվրոպա են բերել Սահարայից, մինչեւ շաբաթվա վերջը կարող է ռեկորդային ցուցանիշների հասնել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Բելգիայում:
Սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է ամերիկացի ուսանողների ուսումնառության վարկերի բոլոր պարտքերի ամբողջական եւ անհապաղ դուրսգրում, որն այսօրվա դրությամբ կազմում է 1,6 տրլն դոլար:
Իրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պարտավորությունների դրույթներից հրաժարվելը մեծ սխալ կլինի և ոչ ճիշտ արձագանք ԱՄՆ-ի ճնշմանը:
«Չեմ կարծում, որ շատ լուրջ հետևանքներ կլինեն: Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք այլընտրանքային ուղիների: Բայց ճիշտն ասած, մեր այընտրանքները սահմանափակ են օբյեկտիվ պատճառներով»:
«Ես հաճախ չեմ նայում ԱԺ քննարկումներ, բայց մի պահ աչքովս ընկավ՝ ինչ-որ սիրուն աղջկա հարցեր են քննարկում… Անվտանգության խորհրդի նիստ եղավ՝ դա ուրիշ հարց է, դա տեղին էր և պետք էր, բայց խորհրդարանը…»:
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։
Ուկրաինան Ռուսաստանի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումից հետո որոշում է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Եվրախորհրդին առընթեր իր դեսպանին:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի իշխանությունների որոշումը շոկ էր զբոսաշրջության ոլորտում զբաղվածների համար:
Ռուսաստանցիների Վրաստան մեկնելը լիովին արգելելու խնդիր չկա, բայց պետություն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդում: