Հնդկաստանի հյուսիսի Հիմաչալ-Փրադեշի նահանգում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհվել է 43 մարդ:
Թբիլիսիում 240 մարդ է տուժել հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, նրանցից 102-ը մնում են բժշկական հաստատություններում:
Իրանի ղեկավարությունը հունիսի լույս 21-ի գիշերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից նախազգուշացում է ստացել Իրանի դեմ պլանավորվող ամերիկյան հարվածի վերաբերյալ:
Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար:
Ուզբեկստանի փոխվարչապետ եւ կանանց կոմիտեի նախագահ Տանզիլա Նարբաեւան հունիսի 21-ին ընտրվել է հանրապետության Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Սենատի (վերին պալատի) նախագահ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդհատել է իր այցն Ադրբեջան եւ մեկնել Բաքվից:
Եվրամիությունը հնարավորինս արագ խիստ միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա անօրինական գործողություններիխ պատճառով:
Իրանի կողմից խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով ռազմական էսկալացումը Պարսից ծոցի տարածաշրջանում ոչ ոքի օգուտ չի բերի, անհրաժեշտ է հանդարտեցնել իրադրությունը եւ զսպվածություն ցուցաբերել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ այդ միջադեպի կապակցությամբ թույլ տրված բոլոր սխալների համար պատասխանատվության կենթարկվեն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ կառավարող թիմի անդամները
Ամերիկացի օրենսդիրները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպմանը հորդորել են նրան ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել Իրանի հետ հակամարտության, ինչպես նաեւ կոչ են արել՝ Վաշինգտոնի գործողությունները համաձայնեցնել դաշնակիցների հետ:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին՝ Թուրքիայի նկատմամբ միջոցներ նախապատրաստել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) նրա անօրինական գործողությունների պատճառով:
«Միասնական ազգային շարժում» վրացական ընդդիմադիր կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել կողմնակիցներին հունսի 21-ին ժամը 19:00-ին վերսկսել բողոքի ակցիան Թբիլիսիի կենտրոնում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 21-ին ընդհատել է իր այցը Բելառուս եւ վերադառնում է Թբիլիսի:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի շուրջ, բանավեճերը շարունակելու համար հունիսի 30-ին արտահերթ գագաթնաժողով է նշանակվել Բրյուսելում:
Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ:
Վլադիմիր Զելենսկին ծանոթացել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքից, որը գտնվում է Կիեւի կենտրոնի Բանկովայա փողոցում, նոր շենք՝ «Ուկրաինայի տուն» տեղափոխվելու հայեցակարգին, որտեղ նախկինում եղել է Լենինի թանգարանը:
Անկարայի դատարանը հարյուրավոր ցմահ դատավճիռներ է կայացրել պաշտոնաթող զինվորականների նկատմամբ՝ 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի գործի հերթական էպիզոդով:
Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում միանալ ցուցարարներին:
Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Հոնկոնգի իշխանությունները մտահոգված են վայրի վարազների աճած գլխաքանակից, որոնք ավելի ու ավելի հաճախ են իջնում կանաչ բլուրներից եւ «հարձակումներ» սարքում մեգապոլիսի փողոցներում՝ առաջացնելով բնակիչների խուճապը:
«Այս ամենը տպավորություն է թողնում Ռուսաստանում, որ Քոչարյանի գործը շատ ձեռնտու է իշխանություններին՝ այն առումով, որ այն երկարի-երկարի, անընդհատ մոբիլիզացնեն կողմնակիցներին՝ փակելով կառուցողական ու գործնական աշխատանքի բացակայությունը։ Ընդհանուր տնտեսական իրավիճակը չի փոխում, սա է իրականությունը»։
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
«Այս դեպքն այն դեպքն է, իմ կարծիքով, երբ դիվանագետը պետք է առնվազն տեղյակ պահեր, էլ չեմ ասում՝ խնդրեր ԱԳՆ-ին նման հանդիպում կազմակերպելու համար: Այդպես են աշխատում քաղաքակիրթ երկրներում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել միջազգային անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ է:
Քսանի խմբի՝ հունիսի 28-29-ը Օսակայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում գրեթե 32 հազար ոստիկաններ կապահովեն անվտանգությունը եւ կհետեւեն կարգուկանոնին:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը դուրս է մնացել Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար պայքարից:
«Այս իրավիճակում, երբ ունենում են զոհեր, դժվար է ասել, թե կողմերն ինչ հաջողություններ կարող են արձանագրել հումանիտար նախագծերի իրականացման ուղղությամբ: Կարծում եմ՝ այս հանդիպման անցկացման ժամանակաշրջանը թելադրում է մի փոքր այլ օրակարգ՝ պետք է կարևորվեն խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը, հրադադարի ամրապնդման մեխանիզմները»։