Բաժիններ՝

Հնդկաստանում այրվել է պատվաստանյութեր մշակող ինստիտուտը

Հունվարի 21-ին սաստիկ հրդեհ է առաջացել Հնդկաստանի Պունա քաղաքի՝ պատվաստանյութերի մշակման մեջ մասնագիտացող «Սերում» ինստիտուտի տարածքում: Այդ մասին հաղորդել է ANI գործակալությունը: Նրա տվյալներով՝ հրդեհը վերացնելու համար գործարկվել են տասը հրշեջ հաշվարկներ:

Ինստիտուտի գործադիր տնօրեն Սուրեշ Յադավը Hindustan Times հրատարակությանը հայտնել է, որ հրդեհը բռնկել է այն օբյեկտում, որտեղ իրականացվում են (տուբերկուլյոզի դեմ) ԲՑԺ պատվաստանյութի հետազոտությունները: Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ Covishield պատվաստանյութի արտադրությունը չի տուժել, քանի որ գտնվում էր բռնկման վայրից բավականին հեռու տարածության վրա: Հրշեջ պահպանության ներկայացուցիչ Փրաշանթ Ռանփայսն իր հերթին տեղեկացրել է, որ հրդեհը ճարակել է կորպուսներից մեկի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հարկերը: Կրակից փրկել են երեք մարդու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս