Բաժիններ՝

Թուրքիան դատապարտում է Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում նոր բնակատեղիներ հիմնելու Իսրայելի որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում լրացուցիչ 2․572 նոր բնակավայր հիմնելու նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Իսրայելի՝ նախօրեին հայտարարած մրցույթով նախատեսվում է 2․112 բնակավայր կառուցել Արևմտյան ափում և ևս 460 բնակավայր՝ Արևելյան Երուսաղեմում։

Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելն արգելում է Պաղեստինյան պետության ստեղծումը և այդ երկրում յուրաքանչյուր նախընտրական շրջանում վերոհիշյալ նախաձեռնությունների ու նմանատիպ միջոցառումների ընդլայնումը, որն ուղղված է փոխել Երուսաղեմի կարգավիճակը, վկայում է «Իսրայելի վտանգավոր պատեհապաշտական մտածելակերպի» մասին։

Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել՝ ապահովելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների և տարածքների պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից պաղեստինյան տարածքներում գտնվող հրեական բնակավայրերը անօրինական են համարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս