Բաժիններ՝

Եվրախորհրդարանը Նավալնիի հարցով հակառուսական բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու հետ կապված բանաձև են ընդունել՝ Եվրոպական միությունից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի ավարտին, ինչպես նաև «զգալիորեն ուժեղացնել» Մոսկվայի դեմ սահմանափակումները»:

Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, փաստաթղթին կողմ է քվեարկել 581 պատգամավոր, դեմ՝ 50, ձեռնպահ՝ 44:

Եվրոպական խորհրդարանի միջազգային հարցերով բանաձևերը կրում են դեկլարատիվ, այլ ոչ թե պարտադիր բնույթ: Սակայն ԵՄ մյուս ինստիտուտները պետք է ականջալուր լինեն պատգամավորների կարծիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031