
Մեքսիկան ողջունել է ԱՄՆ-ի նախագահի որոշումը դադարեցնելու ընդհանուր սահմանին արգելապատի կառուցումը

Մեքսիկայի իշխանությունները հավանությամբ ընդունեցին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը դադարեցնելու երկու երկրների սահմանին արգելապատի կառուցումը: Հունվարի 20-ի երեկոյան այդ մասին Twitter-ում հայտնել է լատինամերիկյան պետության արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը:
«Մեքսիկան ողջունում է արգլապատի կառուցման դադարեցումը, միգրցացիոն նախաձեռնությունը հօգուտ միգրանտների երեխաների պաշտպանության ծրագրի, ինչպես նաեւ երկքաղաքացիության միջոցի հայտվելը,- ասված է գրառման մեջ:- Ինչպես մի քանի տարի առաջ (Մեքսիկայի) նախագահ (Անդրես Մանուել) Լոպես Օբրադորը գրել էր Ջոզեֆ Բայդենին, որն այժամ նախագահ է դարձել, կամուրջները համագործակության եւ ըմբռնման ուղի են բացում»:
Բայդենը հունվարի 20-ին ավելի վաղ չեղյալ է հայտարարել իր նախորդ Դոնալդ Թրափի կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմն ամերիկա-մեքսիկական սահմանի իրադրության պատճառով: Այն հունվարի 15-ին եւս մեկ տարով երկարաձգվել էր սահմանի արգելապատի կառուցման համար Կոնգրեսի շրջանցմամբ միջոցներ ստանալու անրաժեշտության պատճառով: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին The Washington Post թերթը հայտնել էր, որ արգելապատի կառուցումից Բայդենի վարչակազմի հնարավոր հրաժարումը թույլ կտա 2,6 միլիարդ դոլար տնտեսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: