Մադուրոն ԱՄՆ-ի նոր իշխանություններին հորդորել է դադարեցնել դիվականացնել Վենեսուելային
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը պետք է Վենեսուելայի դիվականացումը դադարեցնելու ուղեգիծ վերցնի: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան այս երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Ավելի վաղ հունվարի 20-ին դեմոկրատ Ջո Բայդենը երդում է տվել եւ ստանձնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Նրա գերակայություններ են լինելու՝ պայքարը COVID-ի դեմ, կլիման, ռասայական արդարությունը, տնտեսությունը, առողջապահությունը, միգրացիան եւ աշխարհում ԱՄն-ի դիրքերի վերականգնումը, հաղորդել է Սպիտակ տունը:
«Ես կոչ եմ անում, որպեսզի ԱՄՆ-ի նոր կառավարությունը դադարեցնի բոլիվարյան հեղափոխության եւ Նիկոլաս Մադուրոյի դիվականացումը եւ շրջի խաբեության, դիվականացման եւ ատելության էջը Վենեսուելայի նկատմամբ»,-ասել է նա: Մադուրոյի հայտարարությունը հեռարձակվել է Twitter-ով:
«Ես կոչ եմ անում, որպեսզի ուղղվեն հիմնական սխալները եւ Բայդենը վերցնի ղեկավարման ղեկն ու վերջ տա հասարակության եւ բոլիվարյան հեղափոխության քաղաքականությանը… Որպեսզի Ջո Բայդենը ճանաչի Մադուրոյին»,- հավելել է նախագահը:
Մադուրոն հույս է հայտնել, որ Բայդենի գալով Վենեսուելայի նկատմամբ վերաբերմունքը կվերանայվի, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: