Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագիր

Միացյալ Նահանգները պաշտոնապես Փարիզի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարմանը կվերադառնա փետրվարի 19-ին: Հունվարի 20-ին այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հայտարարության մեջ, որը կատարում է համաձայնագրի պայմանագրապահի պարտականությունները:

«Փարիզի համաձայնագիրը Միացյալ Նահանգների համար ուժի մեջ կմտնի 2021 թվականի փետրվարի 19-ին»,- նշված է պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնում գտնվելու առաջին օրն ստորագրել է հրամանագիր՝ Փարիզի կլիմայի համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին վերադառնալու մասին: 2018 թվականին այդ պահին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը որոշել էր դուրս գալ համաձայնագրից, որը, նրա կարծիքով, արգելակում է ամերիկյան տնտեսության զարգացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս