Բաժիններ՝

ՌԴ-ն Բայդենի վարչակազմից իր առաջարկներին պատասխան է ակնկալում. Զախարովա

Ռուսաստանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից ակնկալում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին առնչվող իր առաջարկներին պատասխան, գնդակն այժմ ԱՄՆ կողմում է: Այս մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խոսքը գնում է այն մասին, որ մենք պետք է մեր ամերիկացի գործընկերներից լսենք այն ամենի վերաբերյալ պատասխանները, որոնք արդեն գտնվում են բանակցությունների սեղանին կամ էլ այն բանի, որ արդեն Մոսկվայի կողմից ուղարկվել է որպես առաջարկություն: Ես կարող եմ անգամ կոնկրետ օրինակներ բերել: Միաժամանակ, մենք հույս ենք հայտնում, որ ամերիկյան նոր վարչակազմն ամեն դեպքում կդրսևորի փոխադարձ ցանկություն արձագանքելու մեր բազմաթիվ առաջարկություններին, որոնք վաղուց արդեն արվել են»,- ասել է Զախարովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս