Բաժիններ՝

Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը

Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի մահվան 1-ին տարելիցի կապակցությամբ հունվարի 25-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զաքարյանը մահացել է 2020թ․ հունվարի 25-ին 90 տարեկան հասակում։

1930թ. ծնված Զաքարյան բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարյանը Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանը սկսել է մարզչական գործունեություն ծավալել:

Նշվում է, որ Թուրքիայում գործունեություն ծավալող «Լույս մեդիայի» ֆինանսավորմամբ  Կարպիս Զաքարյանի կյանքի ու մարզական կարիերայի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031