Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները 100 օրով կդադարեցնեն որոշ կատեգորիաների միգրանտների արտաքսումը

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հունվարի 20-ին հայտարարել է որոշ կատեգորիաների ոչ քաղաքացիների Միացյալ Նահնգների տարածքից արտաքսումը 100 օրով դադարեցնելու մասին՝ գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Այդ մասին ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Սկսած 2021 թվականի հունվարի 22-ից ներքին անվտանգության նախարարությունը 100 օրով կդադարեցնի որոշ ոչ քաղաքացիների արտաքսումը, որոնք պետք է վտարված լինեն, որպեսզի ապահովի միգրացիոն օրենսդրության կատարման արդարացի եւ արդյունավետ համակարգը, որտեղ հիմական ուշադրությունը նվիրվում է ազգային անվտանգության, սահմանների եւ հասարակության անվտանգության ապահովմաը»,- հայտարարել են գերատեսչությունում:

Նշված է, որ սույն միջոցը նախարարությանը թույլ կտա միջոցներն ուղղորդել էական խնդիրների լուծմանը, այդ թվում ԱՄՆ-ի հարավ – արեւմտյան սահմանում: Ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր «Միգրանտների պաշտպանության կանոնակարգեր» կոչվող ծրագիրն ավարտելու մասին, որի շրջանակում տասնյակ հազարավոր միգրանտներ հարկադրված էին Մեքսիկայում մի քանի ամիս սպասելու Միացյալ Նահանգներում իրենց փախստականի կարգավիճակի տրամարդրման շուրջը դատավարություններին: Այն սահմանվել էր ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր ղեկավար Ջոզեֆ Բայդենն ստորագրել է մի շարք հրամանագրեր, այդ թվում մեղմացրել է երկրի միգրացիոն օրենսդրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս