Բայդենը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ ԱՄՆ-ի վերադառնալու մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին հրամանագիր է ստորագրել, որը փոխում է նրա նախորդ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումը: Այդ մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշումն առաջիններից մեկն է դարձել նրա պաշտոնակալության պահից ի վեր, որը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ:
Այն դեպքում, եթե Բայդենն այդպիսի քայլ չձեռնարկեր եւ չկասեցներ ԱՀԿ-ից դուրս գալու ընթացակարգը, ապա ԱՄՆ-ը պաշտոնապես կազմակերպությունից դուրս կգար 2021 թվականի հուլիսի 6-ին: Բայդենի թիմի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեռ նախքան պաշտոնակալությունը, ասվում է, որ ԱՄՆ-ը կմասնակցի ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի՝ այս շաբաթ անցկացվող աշխատանքին, ընդ որում՝ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչին: Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Բայդենի վարչակազմն աշխատելու է ԱՀԿ-ի հետ եւ ԱՄՆ-ի մյուս գործընկերների հետ՝ նպատակ ունենալով բարեփոխել եւ ամրապնդել ԱՀԿ-ն եւ առողջապահության ոլորտում աջակցել այդ կազմակերպության գործողություններին: ԱՄՆ-ը հուլիս ամսին ծանուցել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ԱՀԿ-ից դուրս գալու մասին, որոշումը պետք է ուժի մեջ մտներ 2021 թվականի հուլիսի 6-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: