Բաժիններ՝

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1750-ը

Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի ընթացքում Իրանում ավելի քան 1750 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

Նման տվյալներ է ներկայացրել Ծովագնացության միջազգային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Փուրիա Քոլիվանդը կազմակերպությունում ելույթի ընթացքում։

Պաշտոնյան նշել է, որ բացի 1750 զոհից, նաև վիրավորվել է 22 800 մարդ, ավերվել են հարյուրավոր հիվանդանոցներ և դպրոցներ։ Իրանում շուրջ 3 միլիոն մարդ տեղահանվել է, 500 000 մարդ դարձել է անօթևան։

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հակամարտության հետևանքով 208 երեխա է զոհվել։

Իսրայելում հայտնել են 16 զոհի մասին։ ԱՄՆ հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1000 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին «Հեզբոլլահ» շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան Մերձավոր Արևելքի այլ երկրներում ևս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031