ԵՄ-ն և Չինաստանը ռազմական խորհրդատվություններ են անցկացրել

ԵՄ-ն և Չինաստանը երկու տարվա ընթացքում առաջին անգամ անցկացրել են ռազմական խորհրդատվություններ, որոնց ընթացքում, ի թիվս այլնի, մտքեր են փոխանակել Ուկրաինայի, Իրանի և Հարավչինական ծովում իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ։

«ԵՄ-ի և Չինաստանի միջև անվտանգության ու պաշտպանության խորհրդատվությունների 15-րդ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում մարտի 24-ին», – նշվում է հայտարարության մեջ։

Եվրոպական արտաքին ծառայությունը հայտարարել է, որ վերահաստատել է Չինաստանի ղեկավարությանն ուղղված իր կոչը՝ ազդեցություն գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայում հակամարտությունը Բրյուսելի և Կիևի կողմից համաձայնեցված պայմաններով դադարեցնելու համար, ինչպես նաև ընդգծել է Չինաստանի պատասխանատվությունը Հարավչինական ծովում և Թայվանի նեղուցում կայունության և նավարկության ազատության ապահովման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031